ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արտաքին քաղաքական ուղու հաջողությունը առաջին հերթին պայմանավորված է աշխարհագրությամբ

Արտաքին քաղաքական ուղու հաջողությունը առաջին հերթին պայմանավորված է աշխարհագրությամբ
24.08.2024 | 16:24

Հայաստանի Հանրապետության ներկան, ապագան և ընդհանրապես զարգացման ու գոյատևման պայմանները մեծապես կապված և պայմանավորված են հարևան պետությունների հետ հարաբերություններով, հարավկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումներով: Արտաքին քաղաքական ճիշտ որոշումների ընդունումը հրամայաբար պահանջում է հաշվի առնել այս հանգամանքները: Հիմա Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը կարծես թե ցանկանում են հաստատակամ տանել արևմտյան ուղղությամբ, դեպի Բրյուսել և Վաշինգտոն: Իհարկե, եթե Հայաստանը լիներ, օրինակ, արևելյան կամ կենտրոնական Եվրոպայում, կամ լիներ մերձբալթյան պետություն, պարզ է, որ ապուշություն կլիներ այլ ճանապարհ ընտրելը, որովհետև արևմտյան քաղաքական համակարգերն ու տնտեսությունները այսօր զարգացման ամենաբարձր մակարդակի են և օրինակելի՝ բոլոր ազգերի համար: Սակայն արտաքին քաղաքական ուղու հաջողությունը առաջին հերթին պայմանավորվում է աշխարհագրությամբ, այդ գործոնի անտեսումը կբերի նոր մարտահրավերներ և կորուստներ: Հիմա թարմացնենք մեզ՝ դիտելով մեզ շրջապատող պետությունների վերաբերմունքը Հավաքական Արևմուտքի նկատմամբ: Ւրանը և Ռուսաստանը Արևմուտքի հետ կոշտ ռազմաքաղաքական դիմակայության մեջ են և ենթարկվում են դրակոնյան պատժամիջոցների: Թուրքիան և ողջ արաբական աշխարհը Գազայի հատվածում ընթացող պատերազմի պատճառով խիստ ընդգծված բացասական վերաբերմունք ունեն: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Արևմուտքը այլևս ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու մարդու իրավունքներից և արժեքներից: Ադրբեջանը, որ ռազմաքաղաքական ինտեգրման մեջ է Թուրքիայի հետ և միաժամանակ հմտորեն մանևրում է Ռուսաստանի և Իրանի մեջտեղում, հիմա նույնպես բացասական է ընդունում Հայաստանի վրա ԱՄՆ-ի և ԵՄ ազդեցության տարածման իրողությունները: Եվրադիտորդների ներկայությանը բացասական գնահատականներ են տրվել և՛ Մոսկվայում, և՛ Թեհրանում, և՛ Բաքվում: Մնաց Վրաստանը, որտեղ օտարերկրյա ազդեցության մասին օրենքի ընդունումից հետո հարաբերությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հետ գլխիվայր շրջվել են, դադարեցվել են արևմտյան օգնությունները, նույնիսկ խոսում են պատժամիջոցների մասին: Այստեղ պատճառն իհարկե հասկանալի է, Վրաստանը չմիացավ հակառուսական պատժամիջոցներին: Ես փաստարկներ թվարկեցի, որոնք անքննելի ճշմարտություններ են, և այստեղ նորույթ հայտնագործված չէ: Պարզապես համոզված եմ, որ այս ամենը գիտեն, գուցե ինձնից էլ շատ ավելի լավ բոլոր նրանք, ովքեր սկսել են եվրաինտեգրման հանրաքվեի կազմակերպման և անցկացման աշխատանքները: Եվրաինտեգրմանը ոչ ոք էլ դեմ չէ, բայց հաշվի չառնել այս իրողությունները՝ շատ վտանգավոր է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4265

Մեկնաբանություններ